ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԵՎ ԱՀՄԵԴ ԱՇ-ՇԱՐԱԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 10-ին Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։Զրույցի ընթացքում մտահոգություն է հայտնվել Մերձավոր Արևելքում առաջացած լարվածության և տարածաշրջանի պետությունների անվտանգության և կայունության վրա բացասաբար ազդող քայլերը կանխելու անհրաժեշտության վերաբերյալ։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-սիրիական երկկողմ հարաբերությունները՝ նշվել է երկու կողմերի շահագրգռվածությունը կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

