ԲԱՔՎՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 10-ՐԴ ԵՌԱԿՈՂՄ ՆԻՍՏԸ
Միլի մեջլիսում (խորհրդարան) տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների 10-րդ եռակողմ նիստը։Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում և աշխարհում տիրող աշխարհաքաղաքական գործընթացները, ինչպես նաև ռուս-ուկրաինական և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների դիվանագիտական կարգավորման հնարավորությունները։
Կողմերը նաև կենտրոնացել են երեք երկրների խորհրդարանների միջև քաղաքական երկխոսության ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության, տնտեսական համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման վրա։
Որոշում է կայացվել հանձնաժողովի հաջորդ՝ 11-րդ եռակողմ նիստը անցկացնել Վրաստանում։

