ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԸ ԵՎ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՝ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Նոյեմբերի 30-ին կայացել է՝ ԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և պետական սահմանների սահմանազատման ու սահմանների անվտանգության հանձնաժողովի հերթական 5-րդ նիստը,  ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նիստը նախագահել են Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը։ Կողմերը շարունակել են քննարկել՝ սահմանազատման ասպեկտները և դիտարկել մի շարք կազմակերպչական ու ընթացակարգային հարցեր:
Բացի այդ, նախապես համաձայնեցվել է՝ հանձնաժողովների նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման կանոնակարգի տեքստը։ Կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքը՝ Պետական սահմանների սահմանազատման պետական հանձնաժողովի և սահմանազատման ու սահմանների անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև հանձնաժողովների նիստերի ակտիվացման ուղղությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև աշխատանքային կարգով որոշել հաջորդ հանդիպման օրը և վայրը։


Читайте также

Оставить комментарий