ՌԴ ԱԳՆ. ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԿԱՊՎԱԾ ՉԷ ՖԱՐՈՒԽ ԳՅՈՒՂԻ ՀԵՏ

Ֆարուխ գյուղը կապ չունի ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի հետ:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը կապված չէ Ֆարուխ գյուղի հետ, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է։
«Մենք հուսով ենք, որ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը կօգնի մեծացնել վստահությունը Բաքվի և Երևանի միջև և կանխել միջադեպերը ինչպես ադրբեջանա-հայկական սահմանին, այնպես էլ խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ընդգծել է Զախարովան։


Читайте также

Оставить комментарий