ԳԱՖԱՐՈՎԱՆ ԵՎ ԼԵՑԶԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ. ՊԵԿԻՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՔՎԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՐԱՆԻՑ ՏԱՐԱՓԱԽՄԱՆԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Չինաստան կատարած այցի ընթացքում Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզի հետ։Այս մասին հաղորդում է «Report»-ը՝ հղում անելով Միլի Մեջլիսին։
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը նշել է, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 34 տարվա ընթացքում դրանք մշտապես հիմնված են եղել բարեկամության, փոխադարձ հարգանքի և աջակցության վրա, իսկ վերջին տարիներին՝ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակում է աջակցություն ցուցաբերել «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, մինչդեռ Չինաստանը, իր հերթին, միշտ աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Չժաո Լեցզին նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը «Մեկ Չինաստան» քաղաքականությանը, Չինաստանի դիրքորոշմանը՝ Թայվանի, Հոնկոնգի ինքնավար մարզի և Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզի նկատմամբ, ինչպես նաև այս կապակցությամբ արված հայտարարություններին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Բաքվին Իրանից Չինաստանի քաղաքացիներին Ադրբեջանի միջոցով տարհանելու գործում ցուցաբերած օգնության համար:
Զրուցակիցները քննարկել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով Միջին միջանցքի դերը որպես Չինաստանը Կասպից ծովով Եվրոպայի հետ կապող հուսալի և արդյունավետ երթուղի: Նշվել է բեռնափոխադրումների աճը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով:
Կողմերը քննարկել են նաև թվային զարգացման, արհեստական բանականության և կանաչ էներգիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև վիզային պահանջի վերացման և ուղիղ չվերթների գործարկման հետ կապված հնարավորությունները: Չժաո Լեցզին նշել է Ադրբեջանի աճող դերը միջազգային ասպարեզում և վերահաստատել է Չինաստանի մտադրությունը՝ ամրապնդել կապերը Բաքվի հետ:

