ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Սաուդյան Արաբիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Բայրամովն ու Ֆիդանը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։
Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։


Читайте также

Оставить комментарий