ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՆՔ ԻՐԱՎԱՄԲ ՀՊԱՐՏ ԵՆՔ և ՀՊԱՐՏԱՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՈՎ
Մենք իրավամբ հպարտ ենք և հպարտանալու ենք մեր զինծառայողներով: Նրանք իսկական հերոսներ են: Մենք հպարտանում ենք մեր ողջ ժողովրդով: Որովհետև այս 44 օրերի ընթացքում դրսևորված համերաշխության ու միասնության շնորհիվ ադրբեջանական ժողովուրդը ողջ աշխարհին ներկայացվեց որպես շատ արժանի և մեծ ազգ: Բռունցքը, որը մեր Հաղթանակի խորհրդանիշն է, ոչ միայն ուժի, այլև միասնության խորհրդանիշ է:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ջաբրայիլի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք համախմբվեցինք և հասանք մեր ուզածին, վերականգնեցինք պատմական արդարությունը: Նայեք, թե ինչ հայտարարություններ է հիմա անում Հայաստանը: Երեսուն տարիների ընթացքում հորինված դիցաբանությունից հետք անգամ չի մաացել: Ո՞ւր է նրանց հաղթական բանակը: Ո՞ւր է անհաղթ հայ զինվորը: Նրանք, ովքեր երեսուն տարի մեր դեմ կեղտոտ քարոզչություն էին իրականացնում, փորձում էին նվաստացնել ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը, արդեն դասեր են քաղել», - ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը:
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ հայկական բանակ չկա: «Մենք այն ոչնչացրեցինք, արմատախիլ արեցինք: Մենք ոչնչացրեցինք ամբողջ տեխնիկան, որը նրանք կուտակել էին երեսուն տարվա ընթացքում: Դրա մի մասը ներկայացված է Ռազմական ավարի պուրակում: Մենք ոչնչացրեցինք նաև կենդանի ուժը: Դա արեց ադրբեջանական ժողովուրդը ՝ ցույց տալով իր գերազանցությունը», - հավելել է Ադրբեջանի նախագահը: