ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՌԹԻՎ

Էրդողանը ոչ միայն նամակ է հղել, այլև զանգահարել է Ալիևին՝ հույս հայտնելով, որ ընտրությունների հաջող ավարտից հետո կստորագրվի խաղաղության պայմանագիրը։
«Հայաստանի հետ բանակցությունները, որոնցում Դուք մեծ աշխատանք եք կատարել՝ որպես հաղթանակած առաջնորդ, կհանգեցնեն նաև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» - ասել է Էրդողանը: