ՊԵՏԴԵՊԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է․ ՊԱՏԵԼ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն անձամբ է ներգրավված Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Այս մասին երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը։
«Սա աշխարհի այն հատվածն է, որի խնդիրների լուծման գործում պետքարտուղարն անձամբ խորապես ներգրավված է։ Նրա պաշտոնավարման ընթացքում նա պարբերաբար համագործակցել է այդ երկու երկրների հետ»,- ասել է նա ճեպազրույցում:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Պատելը։


Читайте также

Оставить комментарий