ՎԵԴԱՆՏ ՊԱՏԵԼ. ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՆԱԼԻՆ Է
Ղարաբաղում նոր բախումները չեն հանգեցրել Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունների դադարեցմանը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այս միջադեպն ընդգծում է բախումներից խուսափելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կայուն խաղաղության կարևորությունը», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել կողմերին հասնել այդ նպատակին: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անմիջականորեն ներգրավված է խաղաղ գործընթացում։ Ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է», - ընդգծել է Պատելը:
Նրա խոսքով՝ հունիսի 27-ին Բլինքենի հանդիպումները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ կառուցողական էին։ ԱՄՆ-ը, նշել է Պատելը, կշարունակի շփումներ կազմակերպել նաև այսօր։ «Մենք անհամբեր սպասում ենք, որ այս բանակցությունները շարունակվեն», - հավելել է նա։
«Հանդիպումների ժամանակացույցում փոփոխություններ չկան, ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: