ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՄՆԱԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ․ՎԵԴԱՆՏ ՊԱՏԵԼ

Ընդգծելով, որ սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե Երևանն ու Բաքուն իրենց պաշտոնյաներին կուղարկեն Վաշինգտոն՝ հերթական հանդիպման՝ լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել է փոխխոսնակից, թե Վաշինգտոնը դեռևս տարբերա՞կ է բանակցությունների հաջորդ փուլի համար։
Պատելը պատասխանել է․ - «Իհարկե։ Այս ամենից դուրս, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, որը հաճախ այս սենյակից շատ թթվածին է խլում, այդ երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մնալ առաջնահերթություն մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար, և դա մի բան է, որով գերատեսչությունը կշարունակի զբաղվել»։