ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ՀՀ ԱԳՆ ՎԵՐՋԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՕՐԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Է ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին մի քանի օրերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների դեմ պարբերաբար իրականացվող ռազմական սադրանքներից, տարբեր ուղղություններով ռազմական ուժերի կենտրոնացման փաստից ուշադրությունը շեղելու նպատակով մեղադրում է Ադրբեջանին իրավիճակը միտումնավոր սրելու մեջ:
Հայաստանի արտգործնախարարության այս պնդումները որևէ հիմք չունեն։
Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Ինչ վերաբերում է հայկական կողմի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններում ռազմական ամրությունների կառուցումը ռազմական բարեփոխումներով բացատրելու փորձին, ինչպես նաև հայտարարություններին, թե զանգվածային սպառազինման քաղաքականությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ապա բոլորին պետք է պարզ լինի, թե ինչու են Երևանի այդ քայլերն անօրինական և վտանգ են ներկայացնում մեր երկրի համար»,- նշել է Այխան Հաջիզադեն։


Читайте также

Оставить комментарий