ԱՅԽԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է՝ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ, ցավոք, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կողմնակալ և անհիմն դիրքորոշում ցուցաբերել մեր տարածաշրջանում սադրանքները գնահատելիս։
«Հայկական անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի ինքնիշխան տարածքներից դուրս բերելու կոչեր անելու փոխարեն՝ ինչպես դա պահանջում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Ֆրանսիական կողմը հայկական անօրինական զինված կազմավորումներին ներկայացնում է որպես «ոստիկանություն» և դրանով իսկ անուղղակիորեն արդարացնում է նրանց սադրանքները Ադրբեջանի տարածքում։
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը վճռական է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կասեցնելու հայկական կողմի շարունակվող սադրանքները: Սա մեր երկրի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Հաջիզադեն։