ԽԱԼԱՖ ԽԱԼԱՖՈՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ
Բաքուն վճռական է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և զարգացման ապահովման հարցում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Ադրբեջանցի դիվանագետը միևնույն ժամանակ հայկական կողմին մեղադրել է ռազմաքաղաքական սադրանքների մեջ։
«Ցավոք, Հայաստանը շարունակում է խոչընդոտել տարածաշրջանում կայունության ապահովմանը՝ շարունակելով իր ռազմա-քաղաքական սադրանքները։ Չնայած բոլոր այդ դժվարություններին Ադրբեջանը լի է վճռականությամբ շարունակելու ջանքերը տարածաշրջանում զարգմացման և անվտանգության, կայուն խաղաղության ուղղությամբ», - լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը։
Անդրադառնալով Լաչինի ճանապարհի հարցին՝ Խալաֆովը հայտարարել է․ «Որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր Ադրբեջանը իրավունք ունի լիարժեք վերահսկողություն սահմանել Լաչին-Խանքենդի ճանապարհին՝ մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան»։