ՓԱՇԻՆՅԱՆ. ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՍՅՈՒՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԵՐՆ ԵՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք` եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, ապա երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը», - ասել է Փաշինյանը:
«Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք», - ընդգծել է վարչապետը։


Читайте также

Оставить комментарий