ՓԱՇԻՆՅԱՆ. ՄԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ, ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵԶՆԻՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄԻՄՅԱՆՑԻՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ
«Մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից երաշխիքներ ենք ուզում փոխադարձաբար, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու միտումներ չունենք, որովհետև դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանը մեր առաջարկների տողատակերում տարածքային պահանջների որոշակի, եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ է տեսնում», - ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: