ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 35 ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՍՅՈՒՆ

Հայաստան-Ադրբեջան սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է 35 սահմանային սյուն։ Իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին:
Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։
Սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն ապրիլի 23-ին սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։


Читайте также

Оставить комментарий