ՄԱԿՐՈՆ. ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածներով սկսված հակամարտությունն այժմ տարածվում է ամբողջ տարածաշրջանում և լուրջ հետևանքներ ունի բոլորի խաղաղության և անվտանգության համար, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ դատապարտելով դաշնակիցների ռազմական գործողությունները։«Այս գործողությունները իրականացվում են միջազգային իրավունքի շրջանակներից դուրս, ինչը մենք չենք կարող թույլ տալ»,-նշել է Մակրոնը։

