ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻՑ ԱԴՐԲԵՋԱՆ Է ՏԱՐՀԱՆՎԵԼ 50 ՄԱՐԴ
Աստարայի սահմանային անցակետով Իրանից Ադրբեջան արտասահմանյան քաղաքացիների տարհանումը շարունակվում է։Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր ադրբեջանական սահմանով տարհանվել է ավելի քան 600 մարդ։
Երկուշաբթի՝ մարտի 2-ին, ժամը 21:00-ից մինչև երեքշաբթի կեսգիշեր, ևս 50 մարդ Իրանից Ադրբեջան է տարհանվել Աստարայի սահմանային անցակետով։
Տարհանվածներից յոթը Ադրբեջանի, 10-ը՝ Տաջիկստանի, 11-ը՝ Ռուսաստանի, 17-ը՝ Չինաստանի և հինգը՝ Սերբիայի քաղաքացիներ են։
Տեղեկատվության համաձայն՝ տարհանվածներից հինգը անչափահասներ են։

