ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՏՈՒԺԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել են, որ Իսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանին։
Clash Report-ը գրում է, որ դա նշված է իսրայելական նախնական զեկույցում։
Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ մինչ այժմ Իրանի տարածքում հարվածների թիրախ են հանդիսացել շուրջ 30 օբյեկտներ, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրը և հետախուզական շտաբը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Իսրայելը «կանխարգելիչ hարձակում» է սկսել Իրանի վրա։
Խամենեին Թեհրանում չէ. նա տեղափոխվել է անվտանգ վայր, հայտնել Է Reuters-ի պաշտոնական ներկայացուցիչը:


Читайте также

Оставить комментарий