ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՇԱՏ ԴՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ. ՓԱՇԻՆՅԱՆ

Մենք շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Մենք հանդիպումներ ենք ունենում մշտապես։ Մենք խորհրդակցություններ ենք ունենում, բայց իհարկե ամենակարևոր իրադարձությունը, որը հույս ունենք տեսնել, դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև, և ի՞նչ խոսք ցամաքային սահմանի բացումը։ Այս մասին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ խոսքը ցամաքային սահմանի մասին է, քանի որ օդային սահմանը բաց է։ «Մենք կանոնավոր թռիչքներ ունենք Հայաստանից Թուրքիա, և իմ ակնկալիքն է, որ երկկողմ թռիչքների ծավալը աճի։ Իմիջիայլոց, մեզ նոր ենթակառուցվածք պետք կգա Թուրքիայի հետ սահմանին և մենք հիմա քննարկում ենք, թե Եվրոպական Միությունը ինչպես կարող է աջակցել այս հարցում։ Ուստի, ես հավատացած եմ, որ գործընթացը ծավալվում է և շատ շուտով կտեսնենք ինչ-որ բան, առնվազն մեր հարաբերությունների մթնոլորտը շատ պատրաստ է դրան։ Ներկայումս, մենք այդ շրջանակում որևէ խնդիր չունենք տպավորություն այն է, որ կա ընդհանուր պատկերացում, որ դա պետք է տեղի ունենա, բայց դա կախված է Թուրքիայի որոշումից, քանի որ հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա, ուստի մենք պատրաստ ենք ցանկացած պահի դա անել»։
Նա նաև հիշեցրել է, որ վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել ենք, որ նույնիսկ այսօր մենք պատրաստ ենք ուղի տրամադրել Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների համար, ենթակառուցվածքը ամբողջովին պատրաստ են։ «Մենք սպասում ենք Թուրքիայի որոշմանը»։


Читайте также

Оставить комментарий