ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Իմ հույսն է, որ մենք գոնե մասնակի սահմանի բացում կտեսնենք եկող օրերի ու շաբաթների ընթացքում, այնուհետև լիովին կբացենք սահմանը: Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին:«Գյումրի-Կարս երկաթուղու մասին խոսվեց, որ կվերականգնվի, և այս երկաթուղով տեղափոխում կիրագործվի: Եթե անկեղծ լինեմ, հիմնական հարցը այստեղ ոչ թե ինչն է, այլ երբը: Վստահ եմ, որ սա օգտակար կլինի երկու երկրի ժողովուրդների համար՝ թե Հայաստանի, թե Թուրքիայի:
Շատ ինտենսիվ ու բեղմնավոր երկխոսություն ունենք մեր թուրք գործընկերների հետ, մեր օրակարգը շատ հարուստ է: Կա հանձնառություն ու պատրաստակամություն, որը բազմիցս արտահայտվել է երկու կողմերի կողմից, որ վերջնանպատակը հայ-թուրքական երկխոսության՝ դա դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է երկու երկների միջև:
Այնուհետև՝ ամբողջապես սահմանը բացելով, երկու երկրների միջև անշուշտ կստեղծենք համագործակցություն, առայսօր մեզ հաջողվել է զանազան վստահությունն ամրապնդող միջոցառումներ իրականացնել»,- նշել է Միրզոյանը:

