ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՔՀ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ, ՈՐԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի մասնակցությունը տարբեր մակարդակներով նախատեսված չէ: Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը:Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկում և օրացույցում նման այց նախատեսված չէ։

