ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԵԿՆԻ ԵՐԵՎԱՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԱՌԱՆՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՅՑԸ ԿԱՐՈՂ Է ԿԵՂԾ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի նախագահը չի մեկնի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Այս մասին հայտնում է Caliber.Az կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։
«Առանց ստորագրված պայմանագրի (խաղաղության պայմանագրի՝ խմբ.) և գործնական մեխանիզմների գործարկման բարձր մակարդակի այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին: Մինչև իրավական շրջանակը չձևակերպվի և պարտավորությունները չկատարվեն, նման քայլերը վաղաժամ կլինեն», - նշում կայքը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ալիևին և Էրդողանին բանավոր հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:


Читайте также

Оставить комментарий