ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՈՒՂԻՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԱՎԱՐՏԻ ՀԱՄԱՐ

Այն փաստը, որ Հայաստանից մոտ երկուսուկես ամիս պահանջվեց խաղաղ պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն հետաձգեց գործընթացը։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Խաղաղ բանակցությունների նման ձգձգումը չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։ Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ», - ասված է ԱԳՆ հայտարարությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպման վերաբերյալ որոշում կայացնելու համար։
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հուսով ենք, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի բանակցությունների շուտափույթ մեկնարկի այս կոչին»,- ընդգծել են ԱԳՆ-ում։


Читайте также

Оставить комментарий