ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՔՍՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ ԻՆՏԵՆՍԻՎ ԵՐԿԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ․ ԳՆԴԱԿՆ ԱՅԺՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՇՏՈՒՄ Է

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Х-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին՝ հայտարարելով, որ «հայկական կողմը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»։
«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ լրամշակված տարբերակը՝ համապատասխան նշումներով, և մոտ ժամանակներս սպասում է Հայաստանի պատասխանին։ Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին՝ հայկական կողմը երկու ամսից ավելի է՝ ձգձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը»,- նշել է Հաջիևը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է՝ սա «պատմական հնարավորություն է և փաստաթուղթը ստորագրելուն խոչընդոտող հանգամանք այլևս չկա»։
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ այժմ «լուրջ հարցեր է առաջացնում այն, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։
«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության պայմանագրի տեքստը կարող է համաձայնեցվել ավելի արագ՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,- եզրափակել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий