ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՆԱԽԱԳԱՀԸ 10 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը երեք միջազգային գագաթնաժողովների ընդամենը տասը օրվա ընթացքում արտացոլում է երկրի արտաքին քաղաքականության բազմաչափ և բազմատարածաշրջանային բնույթը։Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակում նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է երեք տարբեր գագաթնաժողովների՝ երեք տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում և ձևաչափերում։
Հոկտեմբերի 1-2՝ Եվրոպական քաղաքական համայնք, Կոպենհագեն։ Հանդիպումներ և քննարկումներ ԵՄ-ի և այլ եվրոպական գործընկեր երկրների հետ։
Հոկտեմբերի 6-7՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով Գաբալայում։ Թյուրքական աշխարհի համերաշխություն և միասնություն։
Հոկտեմբերի 9-10՝ ԱՊՀ գագաթնաժողով Դուշանբեում», - գրել է Հաջիևը։

