ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՄՆԱԼԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԸ. ԲԱՅՐԱՄՈՎ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ խոսելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին։
«Փաստն այն է, որ կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրված է ղեկավարության մակարդակով։ Նրանց մնալը Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբերը»,- նշել է Բայրամովը։