ՌԴ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական և ադրբեջանական կողմերի հետ թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և ռուսական այլ գերատեսչությունների միջոցով։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ՝ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Միաժամանակ, ռուսական կողմը անհիմն է համարում որոշակի քննադատական հայտարարությունները ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղապահ կոնտինգենտի հասցեին, ասել է Նեչաևը։
«Ինտենսիվ քաղաքական շփումների հետ մեկտեղ շարունակվում է ակտիվ աշխատանքը ռուս խաղաղապահների կողմից, որոնք անհրաժեշտ ջանքեր են գործադրում իրավիճակը կայունացնելու համար։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը բազմիցս նշել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր դերը։ Խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունը համարում ենք չարդարացված։ Իսկ լրացուցիչ մանրամասների համար կառաջարկեինք դիմել ՌԴ ՊՆ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել էր ռուս խաղաղապահներին՝ կառավարության նիստում կոչ անելով «պարզաբանել Ղարաբաղում խաղաղապահ գործողության մանրամասները»։