ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՄԱՐԻԱ ՊԵՅՉԻՆՈՎԻՉ-ԲՈՒՐԻՉԻ ԵՎ ԻՍԼԱՆԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՏՐԻՆ ՅԱԿՈԲՍԴՈՒՏԻՐԻ ՀԵՏ

Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական թվիթերյան էջում։
Հիշեցնենք, որ նախարար Ջեյհուն Բայրամովը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցում է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովին։
Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի արտգործնախարարի և միջոցառմանը մասնակցող պաշտոնյաների միջև։