ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀՐԱԺԱՐՎԻ ԻՐ ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Բացի այդ, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նավթագազային, ներդրումների, առևտրի, տրանսպորտի, կանաչ էներգետիկայի, կրթական և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։
Ջեյհուն Բայրամովը խոսել է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մասին պնդումները որևէ հիմք չունեն։
Դրա հետ մեկտեղ Լեո Դոկերտին տեղեկացվել է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի նախաձեռնության, այդ ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի մասին։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ չնայած Հայաստանը հրաժարվեց մասնակցել դեկտեմբերին կայանալիք բանակցություններին, Ադրբեջանը հավատարիմ է մնում գործընթացին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից։


Читайте также

Оставить комментарий