ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ․ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ Է

Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:
Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:


Читайте также

Оставить комментарий