ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ, ՆԱ 4 ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ - ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունում նախաքննություն է անցկացվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում անօրինական հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված բազմաթիվ ահաբեկչական հանցագործությունների հետաքննության հետ կապված։
Հավաքագրված ապացույցներով հիմնավոր կասկածներ են պարզվել առ այն, որ ներկայումս ՀՀ քաղաքացի հանդիսացող Ռուբեն Վարդանյանը (ծնված 1968 թ.) հանցագործություն է կատարել ԱՀ Քրեական օրենսգրքի՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։
Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին բերման է ենթարկվել և որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է նրանում, որ լինելով օտարերկրյա քաղաքացի, 2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով նա ապօրինի հատել է ԱՀ պետական սահմանը, ներթափանցել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանում ՌԴ խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածք, մասնակցել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում անօրինական զինված խմբավորումների գործունեության կազմակերպմանը, այդ ապօրինի կազմավորումներին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, զինտեխնիկա մատակարարելուն, որոնք հարձակումներ են իրականացրել կազմակերպությունների, գերատեսչությունների և անհատ անձանց վրա՝ հանգեցնելով մարդկանց զոհվելուն և այլ լուրջ հետևանքների:
Բացի այդ, նա ֆինանսավորել է ահաբեկչությունը՝ դրամական միջոցներ ուղղելով անօրինական զինված խմբավորումների ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը։
Այս պահին քրեական գործով շարունակվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումները։




Читайте также

Оставить комментарий