ՊԱԾ. ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ, ՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Ձերբակալվել է պետական դավաճանության մեջ կասկածվող քաղաքացի:
Օպերատիվ - հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավոր կասկածներ են առաջացել առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Այդըն Զաքի օղլու Զաքիևը (ծնված 1970 թ.) լրտեսություն է արել ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության և պաշտպանունակության, աջակցություն է ցուցաբերել Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին՝ Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու գործում:
Պարզվել է, որ նա Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներից այլ անձանց ներգրավելու հրաման է ստացել: Նա ձերբակալվել է, նրա հանցավոր գործողությունները կանխվել են:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Այդըն Զաքիևը երրորդ երկրի տարածքում գտնվող անձի միջոցով տեղեկատվություն է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի կոմպլեկտավորման մասին, հայկական հատուկ ծառայություններին օգնություն է ցուցաբերվել ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածման կազմակերպման գործում` նախապես պատրաստված հատուկ տեքստերի տարածման տեսքով՝ երկրում միջէթնիկական բախումներ հրահրելու նպատակով:
Այդըն Զաքիևը քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 274 հոդվածով (Պետական դավաճանություն) և ձերբակալվել դատարանի որոշմամբ:
Քննությունը շարունակվում է:


Читайте также

Оставить комментарий