ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր Ադրբեջանում նշվում է 1990 թ. հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը:
Դրա հետ կապված՝ երկրում համազգային սգո օր է հայտարարվել:
Այդ օրը կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, շարքային քաղաքացիները այցելում են Շեհիդների ծառուղի, որտեղ հուղարկավորված են Հունվարի 20-ի ողբերգության զոհերը:
Աշխարհի ուշադրությունը Արյունոտ Հունվարի ողբերգության վրա գրավելու նպատակով, համապատասխան միջոցառումներ կանցկացվեն արտերկրում Ադրբեջանի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ադրբեջանական համայնքների կողմից:
Նշենք, որ 1990 թ. հունվարի 20-ին ժամը 00:20 րոպեին, ԽՍՀՄ զորքերը՝ առանց համաձայնեցնելու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հետ, ներխուժեցին Բաքու: Դրանով խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ-ի Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքը:
Խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բաքվում դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին և անհայտ կորան:
Իր երկրի պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի ելած խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի արդյունքում սպանվել է 137, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է, ևս 5-ը անհայտ կորել է: