ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ «ՍԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ» ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ. ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԲԱՔՈՒ, ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՎԱՅՐԵՆԻ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ
«Սև հունվարի» ողբերգության օրվանից 32 տարի է անցել։ Այսօր, հունվարի 20-ին, ողջ աշխարհի ադրբեջանցիները հիշում են 1990 թվականի իրադարձությունները, որոնք ադրբեջանական ժողովրդի պատմությունը մտան, որպես «Սև հունվար» և հարգանքի տուրք են մատուցում ողբերգության զոհերի հիշատակին։
1990 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԽՍՀՄ-ի մյուս մարզերից ժամանած խորհրդային զորքերը, առանց Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահության հետ համաձայնության, ներխուժեցին Բաքու քաղաք։ Դրանով հանդերձ խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին սահմանադրական օրենքը։
Խորհրդային բանակի, ներքին զորքերի զորամասերի խոշոր քանակակազմի և հատուկ նշանակության ջոկատայինների Բաքու ներխուժումը ուղեկցվել է առանձնակի դաժանությամբ։
Խաղաղ բնակչության դեմ հաշվեհարդար է իրականացվել։ Ընդհանուր առմամբ, ազգային ազատության և իրենց երկրի տարածքային ամբողջականության համար պայքարի ելած խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի հետևանքով զոհվել է 133, վիրավորվել 744 մարդ, անօրինական ձերբակալվել է 841 մարդ, իսկ 5 հոգի անհետ կորել է։ Շեհիդների ծառուղին, որտեղ հավերժ ննջում են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր որդիները և դստրերը՝ դարձել է մեր ժողովրդի համար սրբավայր։
Բաքվում օրենքին հակառակ արտակարգ դրության հայտարարումը, զինված ուժերի ներխուժումը քաղաք և որևէ դիմադրության լիովին բացակայության պայմաններում՝ ծանր տեխնիկայի ներգրավմամբ խաղաղ բնակչության դեմ վայրենի հաշվեհարդարը հանցագործություն էր ադրբեջանական ժողովրդի դեմ։
1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած արյունալի ողբերգությունը ցուցադրեց՝ տոտալիտար վարչակարգի հակաժողովրդական բնույթը, երբ ԽՍՀՄ-ի զինված ուժերը հերթական անգամ օգտագործվեցին ոչ թե արտաքին ագրեսորից պաշտպանվելու համար, այլ սեփական ժողովրդի դեմ, միութենական հանրապետությունների ինքնիշխանության կեղծությունը։
Ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի քաղաքական իշխանության վերադարնալուց հետո, «Սև հունվարի» իրադարձություններին տրվեց լիարժեք քաղաքական և իրավական գնահատական։