ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Այսօր Ադրբեջանում նշվում է 1990 թ. հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 31-ամյա տարելիցը:
Դրա հետ կապված՝ երկրում համազգային սգո օր է հայտարարվել:
Այդ օրը, կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, շարքային քաղաքացիները կայցելեն Նահատակների ծառուղի, որտեղ թաղված են Հունվարի 20-ի ողբերգության զոհերը:
Աշխարհի ուշադրությունը Արյունոտ Հունվարի ողբերգության վրա գրավելու նպատակով` համապատասխան միջոցառումներ կանցկացվեն՝ արտերկրում Ադրբեջանի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ադրբեջանական համայնքների կողմից:
Հունվարի 20-ին ժամը 12.00-ին հանրապետության տարածքում մեկ րոպե լռությամբ կհարգվի նահատակների հիշատակը, նավերը, ավտոմեքենաները և գնացքները ձայնային ազդանշան կտան:
Երկրի տարածքում կիջեցվեն պետական դրոշները:
Նշենք, որ 1990 թ. հունվարի 20-ին` ժամը 00:20-ին, ԽՍՀՄ զորքերը՝ առանց համաձայնեցնելու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հետ՝ ներխուժեցին Բաքու: Դրանով խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ-ի Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին Սահմանադրական օրենքը:
Խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բաքվում դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին և անհայտ կորան:
Իր երկրի պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի ելած՝ խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի հետևանքով սպանվել է 133, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է, ևս 5-ը՝ անհայտ կորել: