ԱՄՆ Կոնգրեսում հնչեցվել է հայտարարություն՝ Հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Պոլ Գոսարը Հունվարի 20-ի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
Ինչպես տեղեկացրել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից՝ հայտարարության մեջ ասված է, որ ողբերգությունը, որն Ադրբեջանում անվանում են «Սև հունվար», տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին, երբ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը փորձեց խեղդել ազատությունը և իր քաղաքական կամքը թելադրել ադրբեջանական ժողովրդին: Սակայն, ադրբեջանական ժողովուրդը ցուցադրեց խորհրդային ռեժիմին դիմակայելու իր վճռականությունը:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ խորհրդային բանակը ուժ կիրառեց խաղաղ բնակչության նկատմամբ, արդյունքում սպանվեց 147 քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին և ձերբակալվեցին: Չնայած այս բռնությանը՝ ադրբեջանցիները իրենց համառության և վճռականության շնորհիվ 1991 թվականին անկախություն ձեռք բերեցին: