ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԲԱՔՈՒ

Այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
Նա ձերբակալվել է Ադրբեջանից Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։
Պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի ուղեկցությամբ Վարդանյանը տեղափոխվել է Բաքու քաղաք։
Նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար Վարդանյանին հանձնել են համապատասխան պետական մարմիններին: