ՕՎԵՐՉՈՒԿՆ ՈՒ ՄՈՒՍՏԱՖԱԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացումն ու երկու երկրների միջև բեռնափոխադրումների ավելացումը։
Ռուսաստանի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համատեղ աշխատանքը։
Առանձին անդրադարձ է եղել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանը, տրանսպորտային կապերի զարգացմանն ու սահմանային անցակետերի աշխատանքի բարելավմանը։
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են նաև ավելի վաղ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի որոշումների կատարման ընթացքը։


Читайте также

Оставить комментарий