ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎ. ԲԱՔՈՒՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ
Ադրբեջանական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին նվիրված միջոցառման ընթացքում, որին մասնակցում են նաև ռուսական ու իրանական կողմերը։
Տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացում խաղաղությունն այլընտրանք չունի, և դրան հնարավոր է հասնել առաջին հերթին Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով՝ յուրաքանչյուրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչման, հարգման միջոցով և միջազգային ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա, ասել է Մուստաֆաևը։
Ադրբեջանի փոխվարչապետն անդրադարձել է նաև 3+3 ձևաչափին։ Մուստաֆաևը նշել է, որ այդ ձևաչափը ծառայելու է նոր ստեղծված իրողությանը, նպաստելու է տարածաշրջանի անվտանգությանը։
Շահին Մուստաֆաևը գլխավորում է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության Ադրբեջանի հանձնաժողովը, ինչպես նաև հաղորդակցության ուղիների վերականգնման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է՝ իր հայ և ռուս պաշտոնակիցներ Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հետ: