ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎ. ՆԱԽՉԸՎԱՆԻ ՀԵՏ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱՊԸ ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Իրանի Ազգային օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
Մուստաֆաևը նշել է, որ տրանսպորտի ոլորտը Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության առանցքային ուղղություններից է։
«Նոր տրանսպորտային երթուղին, որը Նախչըվանը կապելու է Ադրբեջանի հիմնական մասի հետ, նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում։ Տարածաշրջանի զարգացմանն են ուղղված նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և այլ նախագծեր։ Կարևոր դեր է խաղալու նաև Օրդուբադի հիդրոէլեկտրակայանը»,- ասել է Մուստաֆաևը։