ԵԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԼԻՆԵՐ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԷՐ ՏԵՂԵԿԱՑՆԻ, ՈՐ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԿՈՐԵԼ Է. ՌՈՒԲԻՆՅԱՆ
Եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական կողմը չէր տեղեկացնի, որ իր զինծառայողը կորել է: Այս մասին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Մարդ եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- նշել է նա։

