ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Բելառուսի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսի հետ։
Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում տեխնոլոգիաների փոխանակման, ինչպես նաև ժամանակակից ռազմական արտադրանքի փոխադարձ մատակարարումներն ընդլայնելու հարցեր։
Պանտուսը Բաքվում մասնակցեց ADEX-2026 Ադրբեջանի 6-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսի և Securex Caspian ներքին անվտանգության, պաշտպանության և փրկարարական գործողությունների համար նախատեսված սարքավորումների 15-ամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսի բցման արարողությանը։


Читайте также

Оставить комментарий