ՖՐԱՆՍԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՄԱՐՏԻՆ ՌԱՅԱՆԻ ՆԵՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի նախագահի կողմից Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին ներում շնորհելու որոշումը, որը 2023 թվականի դեկտեմբերից գտնվում էր Ադրբեջանում կալանքի տակ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ սա անվանվել է մարդասիրական ժեստ։
«Այս որոշումը Ադրբեջանի իշխանությունների հետ համբերատար և հետևողական երկխոսության արդյունք է, որը մենք մտադիր ենք շարունակել, և որը մեր հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլ է», - ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նաև շնորհակալություն է հայտնել Փարիզում և Բաքվում գտնվող թիմերին, որոնք աշխատել են այս արդյունքին հասնելու համար։


Читайте также

Оставить комментарий