ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈ. ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԱՌԱՋ ՄՂԵԼ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին մեկ տարվա առաջընթացը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում մեր համատեղ պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ մենք աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ», - ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած ուղերձում։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP-ը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումներն ու նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
«Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել մեր երկու երկրների գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ», - եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։


Читайте также

Оставить комментарий