ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ադրբեջանական ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ»:
Բլինկենը նշում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև համագործակցությունը կշարունակվի ընթանալ՝ Ադրբեջանի ժողովրդավարական զարգացմանն և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանն ուղղված հավատարմությանը զուգահեռ` Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
«Միացյալ Նահանգները ողջունում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ուղղությամբ կատարված աշխատանքը, և մենք պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին՝ շրջելու երկարատև հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա…
Այս կարևոր տոնին՝ ի պատիվ Ադրբեջանի անկախության, վերահաստատում եմ Միացյալ Նահանգների աջակցությունը՝ Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասված է շնորհավորական ուղերձում։