ՋՈ ԲԱՅԴԵՆ. ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ և ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԴՐԱՆՑ

Միացյալ Նահանգները ողջունում է կայուն խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը և պատրաստ է աջակցել դրանց: Այդ մասին հայտարարում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական ուղերձում:
«Մենք ողջունում ենք կայուն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը և պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին», - ասված է ուղերձում:
Ջո Բայդենն Իլհամ Ալիևին գրել է նաև, որ Վաշինգտոնը ցանկանում է զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի ժողովրդի հետ ու ամրապնդել կապերը:
«Մենք գնահատում ենք Ադրբեջանի մարդասիրական օգնությունը Ուկրաինային՝ որպես կարևոր փրկօղակ ընդդեմ Ռուսաստանի դաժան պատերազմի», - գրել է ԱՄՆ-ի նախագահը։
«Միացյալ Նահանգները հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - նշված է նամակում, որտեղ անդրադարձ կա նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգությանը և գազի «Հարավային միջանցքի» զարգացմանը։
Բայդենը նշել է, թե անհամբերությամբ են սպասում նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29-ում ընդհանուր կլիմայական նպատակների առաջխաղացմանը և պատրաստ են աջակցել Ադրբեջանին այդ միջոցառման հաջողության համար:


Читайте также

Оставить комментарий