ՓԱՇԻՆՅԱՆ․ TRIPP-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 26, ԱՄՆ-Ը՝ 74 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍ

TRIPP Development Company-ում Հայաստանը սկզբնական շրջանում կունենա 26, իսկ Միացյալ Նահանգները՝ 74 տոկոս բաժնեմաս, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանն ու Վաշինգտոնն այժմ աշխատում են ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։ Եթե համաձայնագիրը հետագայում երկարաձգվի, 50-րդ տարում Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ի իրականացումը «պատմական նշանակություն» կունենա Հայաստանի համար․ Հայաստանը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։
Վարչապետի խոսքով՝ նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի՝ խորհրդային տարիներին գործող, հետագայում քանդված երկաթուղային հատվածները։ TRIPP-ի շրջանակում քննարկվում է նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցումը


Читайте также

Оставить комментарий