ԹՐԱՄՓԸ ՄԱԿ-Ի ԻՐ ԵԼՈՒՅԹՈՒՄ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Է ՄԵՋԲԵՐԵԼ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ելույթը սկսել է իր վարչակազմի արտաքին քաղաքական ձեռքբերումներից՝ հայտարարելով, որ մինչ մյուս առաջնորդները խոսել են խաղաղության մասին, ինքն այն «հաստատել է»։
«Մինչ մյուսները խոսել են, ես գործել եմ։ Մինչ մյուսները խոսել են խաղաղության մասին, ես խաղաղություն եմ հաստատել», - հայտարարել է Թրամփը՝ պնդելով, որ իր նախագահության ընթացքում Միացյալ Նահանգները դիմակայել է այն սպառնալիքներին, որոնք տարիներ շարունակ անտեսվել են։
Թրամփը խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ հիշատակելով Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը։ ԱՄՆ նախագահը մեջբերել է Ալիևին, ըստ որի՝ «Նախագահ Թրամփը վեց ամսում հրաշք գործեց»։
Փաշինյանից էլ Թրամփը մեջբերել է հետևյալ խոսքերը՝ «Առանց Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության հասնելու վճռականության այս բեկումը հնարավոր չէր լինի»:
ԱՄՆ նախագահը մեջբերել է նաև Պակիստանի վարչապետին, որը, նրա խոսքով, հայտարարել է, թե Թրամփը «պատասխանատու է 30 միլիոն կյանք փրկելու համար»։
ԱՄՆ նախագահն առանձնացրել է Իրանը՝ այն անվանելով «ահաբեկչության թիվ մեկ հովանավոր» և պնդել, որ Թեհրանի հզորացումը տարիներ շարունակ սպառնալիք է եղել աշխարհի համար։


Читайте также

Оставить комментарий